Մետրոպոլիտենի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանից և նրա ընտանիքի 5 անդամներից ապօրինի ծագում ունեցող գույքը կբռնագանձվի
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական 2 հայցադիմումներն ընդունվել են վարույթ:
ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունն այդ հայցադիմումներով պահանջ է ներկայացրել դատարանին «Կ.Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերության նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանից և նրան փոխկապակցված՝ ընտանիքի անդամ հանդիսացող 5 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել.
- Երևան քաղաքի տարբեր հասցեներում գտնվող 7 բնակարանները, Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող գույքը (որոշների դեպքում դրանց 84-ից 94%-ը), իսկ անհնարինության դեպքում՝ այդ գույքերի միջին շուկայական արժեքը՝ ընդհանուր 702.472.355 ՀՀ դրամ,
- Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում գտնվող 2 հողամասը (մեկը՝ մասնակի), Երևան քաղաքի Պ.Պռոշյան փողոցում գտնվող ավտոկայանատեղին, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում և Պ. Պռոշյան փողոցում գտնվող 2 շինությունները, իսկ անհնարինության դեպքում՝ այս գույքերի միջին շուկայական արժեքը՝ ընդհանուր 535.699.753 ՀՀ դրամ,
- Շարժական 3 գույքը (ավտոմեքենաներ, որոնցից մեկի 79.47%-ը), անհնարինության դեպքում՝ այս գույքերի միջին շուկայական արժեքը՝ ընդհանուր 27.745.000 ՀՀ դրամ,
- 2 ՍՊ ընկերության բաժնեմասերը՝ մեկի դեպքում 1/2 բաժնեմասի 84.92%, մյուսի դեպքում՝ 50% մասնաբաժինները,
- 29.847.801 ՀՀ դրամ, որպես լուծարված ՓԲԸ բաժնեմասի ձեռքբերման գումար,
- Ընդհանուր 272.240.034 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում Փ. Յայլոյանի և նրա երկու որդիների օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։
ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունում կատարվող ուսումանսիրությունների արդյունքում դատարան ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումների ներկայացման գործըթնացը շարունակվում է:
13 Հունիս, 2022 15:57
3445
«Այլևս որևէ բան ասելն անգամ ավելորդ է». հրավառություն` Երևանում (տեսանյութ)
18 Օգոստոս, 2022 04:18
Թեհրանի երեք փողոց վերանվանվել են հայ նահատակների անուններով
08 Հունիս, 2021 17:49
Հակոբ Արշակյանի և Փայլակ Ֆահրադյանի միջադեպի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով. ՀՔԾ
13 Ապրիլ, 2021 19:42
Այս մեքենայի գինն այժմ 1.460.000 դրամ է, աճուրդը 2 օրից է. Պետգույքի կառավարման կոմիտեն նոր կայք է գործարկել
03 Փետրվար, 2025 19:29
Օրինական ուժի մեջ մտած առաջին վճիռը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով. պետությանը կվերադարձվի 750 հազար դոլար արժողությամբ 2 գույք և 190 հազար դոլար
27 Հունվար, 2025 10:35
Գլխավոր դատախազությունը պահանջում է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ
15 Հունվար, 2025 17:31