Երեկ՝ հունիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 38-ամյա Արտակ Ա.-ի վարած Mercedes մակնիշի և 21-ամյա Ռազմիկ Մ.-ի վարած ВАЗ 2114 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռազմիկ Մ.-ի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ, 20-ամյա Նարեկ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն  ժամանել են ճանապարհային ոստիկանութան  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

835