Հունիսի 14-ին Երևանի Վազգեն Սարգսյանի նավան Հանրապետական մարզադաշտում կկայանա Ազգերի Լիգայի B լիգայի առաջին խմբի չորորդ հանդիպումը Շոտլանդիայի ընտրանու հետ։ 

Հունիսի 13-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Վահան Բիչախչյանի նախախաղային մամուլի ասուլիսը։ 

Արդյոք զարմացած էիք Շոտլանդիայի հավաքականի արդյունքից Իռլանդիայի հետ խաղում։  

Կապառոս․ Ֆուտբոլում չկան զարմանալի բաներ։ Շատ ուժեղ թիմեր են հավաքված այս խմբում։ Ցանկացած թիմ կարող է ցանկացածին հաղթել։ Մարզադաշտնել է կարևոր։ Ով խաղում է իր սեփական մարզադաշտում առավելություն ունի։ 

Իռլանդիայի հավաքականի հետ խաղում բավականին լավ արդյունքի հասաք հաղթելով նրանց, որքանո՞վ ունեք վստահություն Շոտլանդիայի հավաքականի հետ խաղից առաջ։ 

Մենք կախարդական փայտիկ չունենք, որի շնորհիվ կստանայինք ցանկալի արդյունքը։ Մենք գիտակցում ենք, որ Շոտլանդիայի հավաքականը շատ հզոր մրցակից է, ֆիզիկապես շատ լավ պատրաստված, սակայն կանենք հնարավոր ամեն ինչ, որ հասնենք համապատասխան արդյունքի կիրառելով մեր գիտելիքը, մեր հոգին ու սիրտը։ Կաշխատենք ուրախություն պարգևել մեր մարզասերներին։ 

Նախորդ շաբաթվա երկու խաղերում՝ Իռլանդիայի և Շոտլանդիայի հետ դուք խաղացիք բավականին պաշտպանողական ֆուտբոլ, արդյո՞ք պատրաստվում եք փոխել մոտեցումը վաղվա խաղում։ 

Իսկզբանե դժվար է ծրագրավորել, թե ինչպես պետք է խաղաս, հարձակվողական թե պաշտպանական ոճի ֆուտբոլ։ Խաղը ինքը կհուշի ընթացքում, թե մենք ոնց կգործենք։ 

 

 

1138