Ընդդիմադիրները գլխիկոր, համակերպված իրենց պարտության հետ՝ անցնցում գնում են տուն. պատգամավոր
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ընդդիմադիրների մեկ ու կես ամիս տեւած անհնազանդության ակցիաների դադարեցմանը:
«Ահա և վերջ. Ընդդիմադիրները գլխիկոր, համակերպված իրենց պարտության հետ, ինքնակամ ու անցնցում գնում են տուն:
Անկասկած, այս 40 օրերի ընթացքում ամուր նյարդեր էին հարկավոր, ինչի համար շնորհակալություն մեր ոստիկաններին՝ օրինականությունն ու կարգուկանոնը պահպանելու համար: Նաև շնորհակալություն մեր քաղաքացիներին՝ պատճառված այդքան անհարմարություններին ըմբռնումով մոտենալու համար»,-գրել է պատգամավորը:
Նշենք, որ Ֆրանսիայի հրապարակից արդեն հանվել են ընդդիմադիրների վրանները։
15 Հունիս, 2022 15:36
1776
Ձեզ առերեսելու ենք ձեր ասածների հետ, ձեր քթից բերելու ենք «300 հազար ադրբեջանցիները» հատ-հատ․ Հակոբյան
02 Օգոստոս, 2026 17:43
Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
26 Հունիս, 2026 20:17
Քոչարյանի անբարոյականությունը․ Հասմիկ Հակոբյան
29 Մայիս, 2026 23:52
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի երեխաները ԱՄՆ քաղաքացի են
05 Նոյեմբեր, 2022 18:44