Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Քելինին և Լոնդոնում ռուս այլ դիվանագետներին պաշտոնապես արգելել են այցելել բրիտանական խորհրդարանի շենք։ Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, հայտնել է The Guardian-ը՝ վկայակոչելով Համայնքների պալատի նախագահ Լինդսի Հոյլի և Լորդերի պալատի լորդ խոսնակ Ջոն Մաքֆոլի ստորագրած հայտարարությունը։
«Որպես Ռուսաստանի կառավարության պաշտոնապես հավատարմագրված ներկայացուցիչ՝ դեսպանին չեն ընդունի խորհրդարանի շենքում մինչև հետագա ծանուցումը»,- մեջբերում է հրատարակությունը ուղերձից մի հատված:
Պարբերականը պարզաբանել է, որ ոչ պաշտոնապես ռուս դիվանագետների նկատմամբ նման սահմանափակումները գործում են փետրվարի վերջից, երբ Ռուսաստանի Դաշնությունը հատուկ ռազմական գործողություն սկսեց Ուկրաինայում։
Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատունը դեռ չի մեկնաբանել իրավիճակը։