Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի Դաշնությունում գտնվող իր քաղաքացիներին խորհուրդ է տվել անհապաղ լքել տարածքը, ինչպես նաև զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց։ Նման հայտարարություն հրապարակվել է Ուկրաինայի ԱԳՆ կայքում։
Ուկրաինան սա բացատրել է թվացյալ ռուսական ագրեսիայի ուժեղացմամբ, որը, մասնավորապես, կարող է հանգեցնել Ռուսաստանի Դաշնության տարածքում հյուպատոսական օգնություն ցուցաբերելու հնարավորությունների էական սահմանափակմանը։
Նախարարությունը նախազգուշացրել է, որ «այդ հանձնարարականների անտեսումը զգալիորեն կբարդացնի Ռուսաստանի Դաշնությունում Ուկրաինայի քաղաքացիների համար համապատասխան պաշտպանության ապահովումը»։
Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ-ն դիմել էր նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ Ռուսաստանի Դաշնության հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու խնդրանքով։ Գերատեսչությունը նման որոշումը համարում է «ժամանակին և մտածված»։ Ուկրաինայի ղեկավարն արդեն ասել է, որ դիտարկում է այս խնդրանքը։