Հունիսի կեսերին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության պատվիրակությունը՝ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի գլխավորությամբ, այցելեց Թբիլիսի, որտեղ նրանք հանդիպեցին «Վրացական երկաթուղի» ընկերության ներկայացուցիչների հետ՝ ընկերության տնօրեն Դավիթ Փերաձեի գլխավորությամբ։
ՀԿԵ-ից հայտնում են, որ հանդիպման շրջանակներում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք արդիական հարցեր: Մասնավորապես, սա 2022 թվականի 5 ամսվա ՀԿԵ-ի և «Վրացական երկաթուղի» ընկերության փոխգործակցության արդյունքներն են, երկու երկրների միջև միջազգային երկաթուղային հաղորդակցությունում կոնտեյներային գնացքի գործարկումը, միջազգային հաղորդակցությունում սակագնային քաղաքականության կատարելագործումը, 2022 թվականին ուղևորափոխադրումների կազմակերպումը, տոմսերի վաճառքի համակարգի զարգացումը և այլն: