Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետությունը շարունակում է վճռականորեն հանձնառու մնալ Թուրքիայի հետ հարաբերությունների լիակատար կարգավորմանը։ Այս մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ունեցած ելույթում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Հայաստանը շարունակում է վճռականորեն հանձնառու մնալ Թուրքիայի հետ հարաբերությունների լիակատար կարգավորմանը։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում շարունակական առաջընթացը՝ ներառյալ սահմանի լիակատար բացումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնումը կարևոր ներդրում կլինի տարածաշրջանային կայունության և բարգավաճման ամրապնդման ուղղությամբ»,- իր ելույթում նշել է Հայաստանի ԱԳ նախարարը։

383