
Araratnews.am-ը ներկայացնում է փաստաթղթեր, ըստ որոնց՝ 2008-2014 թվականները ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի ստորագրությամբ ընդունվել են որոշումներ, որտեղ չի նշվում Արցախի Հանրապետություն, այլ Արցախի տարածքը՝ Ադրբեջանի անվանմամբ է ներկայացվում:
Մարտունի -Վարդենիս-Ադրբեջանի Հանրապետության սահման,
Գորիս-Ադրբեջանի Հանրապետության սահման:
Այս ձևակերպումը տրված է 2008 թվականի փետրվարին՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք և ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի ստորագրությամբ, որը ուժի մեջ է մնացել մինչև 2014 թվականը:
Ընդունման ամսաթիվը-10.01.2008
Ստորագրող մարմինը ՀՀ վարչապետ 25.02.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 06.03.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 05.04.2014
Որոշումը վերաբերել է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմին սահմանելուն, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային անվանացանկը հաստատելուն: Որոշմամբ նաև ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկը հաստատելու մասին» N 475-Ն և 1997 թվականի հոկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության մարզային ենթակայության և համայնքների սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ցանկերը հաստատելու մասին» N 445 որոշումները:
2014 թվական – ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան
Նույնաբովանդակ որոշմամբ՝ անվանացանկը հետևյալ ձևակերպմամբ՝
Մարտունի-Վարդենիս-ԼՂՀ սահման
Գորիս-ԼՂՀ սահման
Ընդունող մարմինը ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 13.02.2014
Ստորագրման ամսաթիվը 18.03.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 05.04.2014
Ընդունվել է որոշում՝ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պետական ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկը հաստատելու, ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմին սահմանելու: Որոշմամբ նաև ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի տասի N 112-Ն որոշումը:
2022 թվական- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Պայմանագիր - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կարիքների համար ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/8Շ ծածկագրով (Գորիս) – Արցախի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման հրավեր:
Փաստացի Արցախը Ադրբեջան ճանաչող Քոչարյանն ու Սարգսյանն այսօր կոկորդ են պատռում, թե ասեք, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Իրենք իրենց ստորագրություններով Արցախը վաղուց ճանաչել են Ադրբեջանի կազմում: Կասեք մանրուք է, իհարկե, բայց սատանան մանրուքների մեջ է: Այսպիսի փաստաթղթերով են նրանք Արցախն ուրացել ու Արցախին անվանել Ադրբեջան: