Կրեմլը հայտնել է Ուկրաինայի հետ խաղաղության ծրագրի կնքման համար անհրաժեշտ պայմանները
Ուկրաինայի շուրջ իրավիճակի խաղաղ կարգավորման ծրագիր հնարավոր կլինի մշակել այն բանից հետո, երբ Կիևը կկատարի ռուսական կողմի բոլոր պահանջները։ Այս մասին հինգշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով կարգավորման նման պոտենցիալ պլանը, որը հրապարակվել է ամերիկյան The American Interest ամսագրում։
«Ինչ վերաբերում է խաղաղության ծրագրին, այո, դա հնարավոր է, այն բանից հետո, երբ Ուկրաինան կկատարի ռուսական կողմի բոլոր պահանջները»,- ասել է Կրեմլի խոսնակը։ Ճշտող հարցին, թե կոնկրետ ինչ պահանջներ կան, նա ասել է, որ «Ուկրաինան ամեն ինչ շատ լավ գիտի»։
Միևնույն ժամանակ Պեսկովը հավելել է, որ ինքը դեռ հնարավորություն չի ունեցել ծանոթանալու այս հրապարակմանը։
23 Հունիս, 2022 21:28
1348
Կրեմլը մեկնաբանել է ժանտախտի բռնկման մասին լուրերը
05 Հոկտեմբեր, 2026 17:18
Կրեմլը մեկնաբանել է «դժոխային պատժամիջոցներ» սահմանող ամերիկյան օրենքը
21 Սեպտեմբեր, 2026 15:25
Կրեմլը չի բացահայտի, թե որ երկրներից կներմուծի վառելիք Ռուսաստան
30 Հունիս, 2026 23:14
Մեկնարկել է Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի նախագահների եռակողմ հանդիպումը
09 Հոկտեմբեր, 2026 14:16
Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի նախագահները շփում են ունեցել Թուրքմենստանում
09 Հոկտեմբեր, 2026 13:03
Ռուսաստանը Ադրբեջանին և Հայաստանին չի պարտադրում իր միջնորդությունը․ ՌԴ ԱԳՆ
07 Հոկտեմբեր, 2026 10:43