Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գերմանական տնտեսությունը հասցրել է վերջնակետին։ Այս մասին գրում է Bloomberg-ը։

Ըստ հոդվածի՝  ռուսական կողմը հիմնական՝ «Հյուսիսային հոսք» խողովակաշարով գազի մատակարարումը կրճատել է 60%-ով։ Նշվում է, որ դրանից հետո Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի վարչակազմի փորձագետները սկսել են ուսումնասիրել հնարավոր սցենարները։ Ի վերջո, նրանք եկել են այն եզրակացության, որ նրանցից ոչ մեկը չի օգնի գալիք ձմռան համար անհրաժեշտ քանակությամբ գազ հավաքել։

Դաշնային ցանցային գործակալության ղեկավար Կլաուս Մյուլլերը խոստովանել է, որ ներկայիս իրավիճակը դարձել է «սթափեցնող»։ Նա իր մտահոգությունն է հայտնել, որ ցուրտ ձմռանը գազի խնդիրները կարող են հանգեցնել շատ բարդ իրավիճակի։

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը զգուշացրել էր ուկրաինական իրադարձությունների ֆոնին էներգակիրների գների բարձրացմանը նախապատրաստվելու անհրաժեշտության մասին։

Հունիսի առաջին կեսին Շոլցը հայտարարել էր, որ երկիրը պետք է արագ և ապահով կերպով անկախություն ձեռք բերի ռուսական էներգամատակարարումից, ինչպես նաև աջակցություն հայտնեց Արևելյան Գերմանիային հակառուսական պատժամիջոցների հետևանքները հաղթահարելու հարցում։

690