
Դիլիջանի քաղաքային զբոսայգում տեղի ունեցավ ժամանակակից բազմաֆունկցիոնալ մարզահրապարակի բացումը։
Մարզահամալիրը բաղկացած է work-out գոտուց՝ բացօթյա ուժային մարզասարքերով, ինչպես նաև բազմաֆունկցիոնալ մարզահրապարակից՝ նախատեսված մինի ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի, թենիսի և այլ մարզաձևերի համար։
Միջոցառման շրջանակներում Street Workout Armenia ֆեդերացիան անցկացրեց ուժային մարզումների վարպետության դաս՝ ցուցադրելով բացօթյա մարզասարքավորումների օգտագործման ճիշտ եղանակները։ Մարզադպրոցների սաները մասնակցեցին թիմային մարզաձևերի ընկերական հանդիպումներին և մրցեցին միմյանց հետ work-out մարզումների գոտում։
Նոր մարզահրապարակի կառուցումը հնարավոր է դարձել Գևորկյան ընտանիքի աջակցությամբ և «Իմպուլս Մենեջմենթ Քոմփանի» ընկերության շնորհիվ՝ Դիլիջանի Քաղաքային կենտրոնական զբոսայգու զարգացման ծրագրի շրջանակներում: