Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես տեղափոխվեց «Ինտեր»
Հենրիխ Մխիթարյանը նոր մրցաշրջանում հանդես կգա Միլանի «Ինտերում»․ ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջը հրապարակել է հայ կիսապաշտպանի լուսանկարը՝ բարի գալուստ մաղթելով նրան։ Մխիթարյանը «Ինտերում» բուժզննում էր անցել դեռ նախորդ շաբաթ, որից հետո կողմերը 2 տարվա պայմանագիր են ստորագրել, սակայն գործարքի ավարտի մասին պաշտոնապես հայտարարվեց միայն այսօր, քանի որ Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում էր հունիսի 30-ին։
Մխիթարյանը 2019 թվականի սեպտեմբերի 2-ից էր հանդես գալիս «Ռոմայում»։ Անցած մրցաշրջանում 33-ամյա ֆուտբոլիստը հռոմեական ակումբի կազմում 34 հանդիպում է անցկացրել, դարձել 3 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։
02 Հուլիս, 2022 18:53
1789
Ինձ ժամանակ էր պետք հարմարվելու համար, հեշտ չէ, բայց ես ամեն ինչ անում եմ թիմի համար․ Մխիթարյան
01 Մայիս, 2023 02:28
Մխիթարյանը մասնակցեց «Ուդինեզե»-ի դեմ խաղին
18 Սեպտեմբեր, 2022 21:58
Մխիթարյանի հետ արդեն պայմանագիր է ստորագրված․ Ինտերի գլխավոր տնօրեն
20 Հունիս, 2022 18:52
Աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համար
10 Հոկտեմբեր, 2026 21:30
Միշտ մտածում եմ, որ եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ Մխիթարյան
10 Հոկտեմբեր, 2026 12:06
«Ինտերը» հաղթել է «Լումեցանեին»․ Մխիթարյանը դարձել է հաղթական գոլի հեղինակ
03 Հոկտեմբեր, 2026 21:45