Պեսկովը՝ Չինաստանի ղեկավարի՝ ՌԴ այցելության հրավերը մերժելու մասին

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը անդրադարձել է տարածված տեղեկություններին, թե Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը մերժել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ռուսաստան այցելելու հրավերը։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Սա ամբողջովին ճիշտ չէ: Փաստն այն է, որ Covid-ի սահմանափակումները Չինաստանում շարունակվում են։ Սա նորմալ է, և դրան պետք է ըմբռնումով վերաբերվել: Այս բոլոր սահմանափակումների թեթևացմանը զուգահեռ՝ հնարավորություն կլինի իրականացնել բոլոր այցելությունները»,- ասել է Պեսկովը,
05 Հուլիս, 2022 19:08
3611