Չինաստանի բնակչուհին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ մեքենայում բռնացրել է ամուսնուն ու նրա սիրուհուն և հրապարակային սկանդալ սարքել։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը։

Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 26-ին Հեբեյ նահանգի Լանգֆան քաղաքի փողոցներից մեկում: Կադրերում երևում է, թե ինչպես է Լի անունով կինը բղավելով շտապում դեպի մեքենան, որում նստած են նրա անհավատարիմ ամուսինն ու նրա սիրուհին, իսկ ավելի ուշ աղյուսով փորձում է կոտրել կողային ապակին։ «Նա, բացի սիրուհիից, ուրիշ ոչինչ չի կարող լինել, քանի որ ամուսնության վկայականը դեռ իմ մոտ է: Անամոթ, ուզում ես նրան հյուրանոց տանել, երբ արդեն բռնացրել եմ ձեզ»,- բղավել է 41-ամյա չինուհին:

Ավելի ուշ դեպքի վայր ժամանած ոստիկանները բերման են ենթարկել կոնֆլիկտի բոլոր երեք մասնակիցներին։ Հունիսի 29-ին Լին հեռարձակում է անցկացրել, որտեղ պատմել է կոնֆլիկտի նախապատմությունը։ Պարզվել է, որ կինը վաղուց էր կասկածում ամուսնուն դավաճանության մեջ, հետևել է նրան և կարողացել բռնացնել նրան սիրուհու հետ։

Լին ասել է, որ հրապարակային սկանդալ չէր անի, եթե չլիներ ամուսնու պահվածքը, ով փորձել է հեռանալ սիրուհու հետ։ «Եթե նա ամեն ինչ բացատրեր և ինչ-որ կերպ փորձեր ինձ մխիթարել, ես տեսարան չէի սարքի փողոցում», - ասել է նա և հավելել, որ ամուսինը վեց ամիս է, ինչ ոչ մի տեղ չի աշխատում, իսկ ընտանիքին գրեթե փող չի մնացել:

5993