Մահացել է ՕՊԵԿ-ի ղեկավար Մուհամեդ Բարկինդոն։ Այս մասին հայտարարել է Նիգերիայի ազգային նավթային կորպորացիայի  գործադիր տնօրեն Մելե Քյարին։

«Մենք կորցրել ենք հարգարժան դոկտոր Մահումադ Սանուսի Բարկինդոյին: Նա մահացել է երեքշաբթի երեկոյան ժամը 23-ի սահմաններում: Անկասկած, մեծ կորուստ է նրա ընտանիքի, մեր երկրի, ՕՊԵԿ-ի և ողջ համաշխարհային էներգետիկ հանրության համար»,- թվիթերում գրել է Նիգերիայի ազգային նավթային կորպորացիայի ղեկավարը:
Bloomberg-ի սյունակագիր Խավիեր Բլասը նկատել է, որ 63-ամյա Մուհամմադ Բարկինդոն նավթային արդյունաբերության հսկա էր, որը հմտորեն ղեկավարում էր ՕՊԵԿ-ը (
Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) երբևէ ստեղծված ամենադժվար տարիներին:

Մուհամեդ Բարկինդոն ՕՊԵԿ-ի ղեկավար է դարձել 2016 թ. Մինչ այդ նա 24 տարի աշխատել է Նիգերիայի ազգային նավթային կորպորացիայում։


 

1072