Ռուսաստանը չի պլանավորում դուրս գալ «ՕՊԵԿ+»-ից
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանը չի ծրագրում դուրս գալ «ՕՊԵԿ+»-ից։
Լրագրողների հարցին, թե արդյոք Մոսկվան դիտարկում է «ՕՊԵԿ+»-ից դուրս գալու հնարավորությունը, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է`«Ոչ»։
Լրագրողների հետ զրույցի ընթացքում Պեսկովին նաև խնդրել են հաստատել, որ ԱՄԷ-ի դուրս գալը «ՕՊԵԿ+»-ից չի նշանակում խմբի աշխատանքի ավարտ։
«Մենք, իհարկե, կցանկանայինք հույս ունենալ։ Սա աշխատանքի շատ կարևոր ոլորտ է, հատկապես կարևոր է ներկայիս պայմաններում, երբ էներգետիկ շուկաները, մեղմ ասած, խառնաշփոթի մեջ են»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Նա ընդգծել է, որ այս ձևաչափը թույլ է տալիս զգալիորեն մեղմել էներգետիկ շուկաների տատանումները և կայունացնել դրանք։
29 Ապրիլ, 2026 14:23
271
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամի նախագահին ներկայացրել է COP17-ի անցկացման ՀՀ մոտեցումները
27 Հունիս, 2025 14:06
50 մլն դրամի դրամաշնորհ ՀՀ-ին՝ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամից
12 Հոկտեմբեր, 2023 16:45
Մահացել է ՕՊԵԿ-ի ղեկավարը
06 Հուլիս, 2022 14:57
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Զախարովա
13 Հուլիս, 2026 11:17
Ռուսաստանն ու Ուկրաինան տրամադրված են հակամարտության կարգավորմանը, կա մեծ առաջընթաց. Թրամփ
08 Հուլիս, 2026 17:10
Եվրոպական խորհրդի նախագահի գրասենյակի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև շփումները տևել են 5.5 րոպե. Politico
06 Հուլիս, 2026 13:53