Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի զինված ուժերի համար օրինական թիրախ կդառնա Ուկրաինայի ցանկացած ռազմական ենթակառուցվածքային օբյեկտ, այդ թվում՝ արևմտյան զենքի արտադրության հետ կապվածները, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Առաջին հերթին, Ուկրաինայի տարածքում գտնվող ցանկացած նման օբյեկտ կդառնա մեր զինված ուժերի օրինական թիրախ»,- նշել է Պեսկովը։

Նա մեկնաբանել է Ուկրաինայում արևմտյան հեռահար հրթիռների արտադրություն սկսելու ծրագրերի մասին հաղորդագրությունները։ Պեսկովի խոսքով՝ Մոսկվան հետևում և ստուգում է այս տեղեկատվությունը:

«Մենք լսել ենք այս մասին, մենք ուշադիր հետևում ենք տեղեկատվությանը և ստուգում ենք այն»,- հավելել է նա։

164