Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանին հայ ժողովրդի հետ կապում են խոր արմատներ, բայց անհնար է, որ Հայաստանը միաժամանակ լինի և՛ ԵՄ-ի, և՛ ԵԱՏՄ-ի մաս. ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պուտինը երկուշաբթի օրը ժամանել է Ղրղզստան, որտեղ մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին և անցկացրել մի շարք երկկողմ հանդիպումներ։
«Մեզ հայ ժողովրդի հետ կապում են բարեկամության պատմական կապեր և նույնիսկ ավելին, քան բարեկամությունը․ մենք հայերի, ընդհանրապես հայ ժողովրդի, այդ թվում՝ աշխարհի այս տարածաշրջանում բնակվող հայերի հետ հարաբերությունների շատ խոր արմատներ ունենք։ Բայց պարզապես անհնար է միաժամանակ գտնվել մեկ և մյուս կազմակերպությունում»,- ասել է Պուտինը Ղրղզստան կատարած այցի արդյունքներով մամուլի համար արված կարճատև հայտարարության ընթացքում։