Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ համաձայնվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանգիստ երկխոսություն վարել Երևանի հետագա ինտեգրացիոն ծրագրերի վերաբերյալ և այդ նպատակով նրան հրավիրել է Մոսկվա։

«Մենք համաձայնել ենք հանգիստ շարունակել երկխոսությունը։ Նիկոլ Վովաևիչը (Փաշինյանը) առաջարկեց վերլուծել մեր համատեղ աշխատանքը յուրաքանչյուր ոլորտում։ Ես համաձայն եմ դրա հետ։ Ես նրան հրավիրել եմ Մոսկվա, որպեսզի մենք հանգիստ նստենք նրա և մեր մասնագետների հետ ու քննարկենք յուրաքանչյուր կետ»,- ասել է Պուտինը Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսում։

Նա ընդգծել է, որ քննարկումը կենտրոնացած է եղել շատ կոնկրետ հարցերի վրա։

Նա նաև հավելել է, որ Շիրակում ռուսական ռազմաբազայի հարցը պետք է լուծի հայկական կողմը։

«Մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրի։ Եթե հայ ժողովուրդը ցանկանում է այնտեղ որևէ տեսակի ռուսական ռազմական ենթակառուցվածք, մենք կմնանք, կաշխատենք և կհամագործակցենք»,- ասել է նա։

 

 

81