Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը շարունակում է դեմ լինել Ուկրաինայի կողմից «Starlink» օգտագործելու թույլտվությանը՝ Ռուսաստանի խորքին հարվածներ հասցնելու համար, չնայած վերջին շրջանում ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրություններին, հայտնել է ուկրաինական «Kyiv Independent» պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

«SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը շարունակում է դեմ լինել Ուկրաինայի կողմից «Starlink» օգտագործելու թույլտվությանը՝ Ռուսաստանի խորքին հարվածներ հասցնելու համար, չնայած վերջին շրջանում ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրություններին, որոնք հակառակն էին նշում»,- ասվում է պարբերականի հրապարակված նյութում։

Օգոստոսի 30-ին «Financial Times»-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ Մասկը Ֆեոդորովին ասել է, որ ինքը «դեմ չէ» Ուկրաինային թույլատրել օգտագործել «Starlink» համակարգով հագեցած անօդաչու թռչող սարքեր Ռուսաստանում թիրախներին հարվածելու համար, սակայն վերջնական որոշումը կկայացնի Սպիտակ տունը։

80