Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանը ԱՄՆ ռազմածովային ուժերի համար լոգիստիկ մղձավանջ է ստեղծել։ Այս մասին գրում է «The New York Times»-ը։

Հրապարակման համաձայն՝ Իրանի գործողությունները հանգեցրել են տարածաշրջանում ԱՄՆ ռազմածովային ուժերի նյութատեխնիկական ապահովման համակարգի լուրջ խափանման՝ ստեղծելով «լոգիստիկ մղձավանջ»։

Մերձավոր Արևելքի շրջանում ներգրավված է ԱՄՆ ուժերի զգալի խմբավորում, որը հսկայական ռեսուրսներ է պահանջում։ Խմբավորման կազմում կա մոտ 20 նավ, այդ թվում՝ երկու ավիակիր և 12 կործանիչ, մոտ 20 հազար նավաստի և ծովային հետևակի զինծառայող։ Խմբավորման մարտունակությունն ապահովելու համար անհրաժեշտ է ավելի քան 420 հազար սննդի չափաբաժին և մոտ 8 միլիոն գալոն վառելիք։

2026 թվականի փետրվարի 28-ին Իրանը հարված է հասցրել Բահրեյնում ԱՄՆ ռազմածովային ուժերի առանցքային լոգիստիկ բազային։ Ըստ գնահատականների՝ վնաս է հասցվել Հինգերորդ նավատորմի շտաբին, պահեստներին, զորանոցներին և այլ օբյեկտների։

 

93