Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջով ներկայացրել է նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հոդվածը՝ նվիրված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և այդտեղ Թրամփի դերին։

«Washington Examiner»-ում հրապարակված «Ինչպես Թրամփը սառեցված հակամարտությունը վերածեց խաղաղության մոդելի» վերատառությամբ հոդվածում Ուիթքոֆը շեշտել է, որ երկու երկրների միջև համաձայնությունը վերջ է դրել ավելի քան 35 տարի տևած հակամարտությանը։
«Դիվանագետների սերունդներ Ադրբեջանի և Հայաստանի միջև տասնամյակներ տևած դառը հակամարտությունը համարել են անլուծելի։
Այն վերջ դրվեց, երբ նախագահ Դոնալդ Թրամփը վերադարձավ պաշտոնին։
Նախագահի համարձակ և հեռատես առաջնորդության շնորհիվ այսօր լրանում է երկու երկրների միջև Խաղաղության համատեղ հռչակագրի ստորագրման մեկ տարին, որով վերջ դրվեց ավելի քան 35 տարի տևած արյունահեղությանը՝ իսկապես ուշագրավ ձեռքբերում»,- նշել է Ուիթքոֆը։
Սթիվ Ուիթքոֆի հոդվածում նշվում է, որ TRIPP-ը միտված է ստեղծելու Ադրբեջանը Նախիջևանի էքսկլավին կապելու անխոչընդոտ, մուլտիմոդալ ուղիներ Հայաստանի տարածքով՝ միաժամանակ լիովին պահպանելով Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը:
«Հարավային Կովկասն այսօր ավելի անվտանգ և կայուն է, քանի որ Թրամփը, Ալիևը և Փաշինյանը ընտրեցին արդյունքները, ոչ թե հռետորաբանությունը»,- գրել է Ուիթքոֆը։