Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է` Միացյալ Նահանգները շուտով կհաղթի Իրանին։
«Մենք կհաղթենք, և դա կլինի շուտով, որովհետև մենք արդեն հաղթել ենք, որովհետև նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ»,- ասել է նա GB News-ին տված հարցազրույցում։

«Ես ճիշտ բան արեցի»,- հավելել է նա՝ պնդելով, որ առանց ԱՄՆ-ի՝ Իսլամական Հանրապետության դեմ հարվածներ հասցնելու որոշման, Թեհրանը կարող էր միջուկային զենք ձեռք բերել «երկու, գուցե չորս շաբաթվա ընթացքում», բայց այժմ այդ ժամկետը երկարաձգվել է մինչև 25 տարի։

Միևնույն ժամանակ, ամերիկացի առաջնորդը վստահեցրել է, որ ԱՄՆ-ն հաջող գործողություններ է իրականացնում Իրանի դեմ և վերահսկում է Հորմուզի նեղուցը։
 

73