Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երբ Ուկրաինայի հակամարտությունը մոտենա իր ավարտին և հնարավոր լինի խաղաղության համաձայնագիր կնքել։

Այս մասին նա ասել է Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում։ Թրամփը նշել է, որ ցանկանում է, որ Միացյալ Նահանգները լավ հարաբերություններ հաստատի Ռուսաստանի, Ուկրաինայի և այլ երկրների հետ։

«Վստահ եմ, որ կարող էի դա (Պուտինի հետ հանդիպումը) անհապաղ անել։ Ես ցանկանում եմ դա անել, երբ այս հակամարտությունը մոտենա ավարտին, և կարծում եմ, որ մենք հենց այդպես էլ կվարվենք»,- նշել է ԱՄՆ առաջնորդը։

 

79