Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-Իրան պատերազմը կարող է տևել մինչև հաջորդ տարի, հաղորդում է «The Wall Street Journal» (WSJ)-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Երբ ԱՄՆ-ն վեց ամիս առաջ սկսեց իր արշավը Իրանի դեմ, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը խոստացավ արագ և վճռական հարված՝ երկարատև հակամարտությունից խուսափելու համար։ Այժմ նա աննկատելիորեն երկարաձգում է զորքերի տեղակայումը, ինչը, ըստ իրավիճակին ծանոթ աղբյուրների, ենթադրում է, որ հակամարտությունը կարող է տևել մինչև հաջորդ տարի»,- նշվում է հոդվածում։

Մերձավորարևելյան տարածաշրջանում, նշում է պարբերականը, ներգրավված են ԱՄՆ ռազմածովային ուժերի 19 նավ, մարտական ավիացիայի էսկադրիլիաներ, հակաօդային պաշտպանության զորամասեր և դեսանտային ստորաբաժանումներ։ Ընդ որում, թերթը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ձգձգվող ռազմական ներկայությունը բացասաբար է անդրադառնում անձնակազմի բարոյահոգեբանական ու ֆիզիկական վիճակի վրա, ինչպես նաև խոչընդոտում է սպառազինության պատշաճ տեխնիկական սպասարկմանը։

Լոգիստիկ բարդությունների պատճառով նավաստիները զգալիորեն ավելի հազվադեպ են նամակագրություն և ծանրոցներ ստանում հարազատներից, էապես դժվարացած է նաև մատակարարման իրականացման գործընթացը, հայտնում է հրատարակությունը։

91