Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 4-6-ի կեսօրից հետո, 7-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ 

Քամին հարավարևելյան և արևելյան է՝ 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-5-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 5-7 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 3-7-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։

60