Քաղաքաշինական հարցերը կանոնակարգվում են օրենսդրությամբ, այս պարագայում մենք գործ ուեննք երկու օրենսդրության հետ, որից մեկը կոչվում է քաղաքաշինության օրենք, մյուսը՝ հուշարձանների պահպանության օրենք: Այս մասին այսօր Araratnews.am-ի հետ զրույցում ասաց վաստակաշատ ճարտարապետ Սաշուր Քալաշյանը՝ անդրադառնալով քաղաքի արտաքին տեսքի խնդիրներին:
«Դրանք միջազգային չափանիշներով մշակված օրենքներ են, և դրանք բոլոր երկրներում գործում են: Այդ օրենքը գործադրողներն են՝ քաղաքաշինության կոմիտեն, մյուսը՝ մշակույթի ստորաբաժանումը, որը այժմ ԿԳՄՍ-ի կազմի մեջ է: Քաղաքաշինության օրենքով ասված է, որ ոչ մի շինություն չի կարող կառուցվել առանց հանրային քննարկման, իսկ մեզ մոտ որևէ հանրային քննարկում լսե՞լ եք, նույնը վերաբերվում է հուշարձաններին, որևէ մեկը քննարկե՞լ է, թե այստեղ խաչքար դնելը լավ է, թե վատ»,-ասաց նա:
Ճարտարապետը օրինակ բերեց, որ քաղաքապետարանը հիմա անօրինական կառույցները քանդում է և եթե դա կարելի է անել, ապա անօրինական մյուս կառույցները ևս կարելի է ապամոնտաժել: Նա նկատեց, որ քաղաքը շատ է ծանրաբեռնված հուշարձաններով, խաչքարերով, և այդ ծանրաբեռնումը օրինականության խախտում է: Ըստ նրա՝ այստեղ բոլորն են մեղավոր. ճարատապետերը, պատվիրատուները և պատկան մարմինները:
«Այն ինչ աղավաղվել է հնարավոր չէ վերականգել, հետողորմյա չունենք, քաղաքաշինության սխալը մնում է սխալ, դա այլևս չես վերացնի, նրա քանդելը արդեն պրոբլեմ է: Ժամանկին պետք է մտածել, որ սխալ չանել»,-ասաց նա: