Այսօր՝ հուլիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

 shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 19:00-ի սահմաններում, Գառնի-Արտաշատ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Nissan Tiida և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները:  

Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:   Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ են գործել Գառնու ամբուլատոր կենտրոնի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:   

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:   Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:   

 

1654