Մեկնարկել է Սպիտակի ոլորանների հիմնանորոգումը

Մեկնարկել է Սպիտակի ոլորանների հիմնանորոգումը։
Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Լոռու մարզով անցնող կմ97+020-կմ104+700 հատվածում (7.68կմ) աշխատանքներ է իրականացնում «Ճանապարհ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Ռ Քոնսալթ» ՍՊԸ-ն։
Ֆինանսավորումը կատարվում է ՀՀ պետական բյուջեից, շինաշխատանքների պայմանագրային արժեքը՝ մոտ 1 մլրդ 348 մլն դրամ։
Այս պահին սկսվել են հողային աշխատանքները։ Կհիմնանորոգվի երթևեկելի մասը, կնորոգվեն հենապատերը, կտեղադրվեն մետաղական արգելափակոցներ, ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։
Աշխատանքներն ավարտվելուց և ընդունվելուց հետո ճանապարհը 3 տարի կգտնվի երաշխիքային սպասարկման շրջանում։
11 Հուլիս, 2022 14:39
608