«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայի ակումբից, հայտնում է AS-ը։

Ըստ աղբյուրի՝ անանուն թիմը պատրաստ է «Յունայթեդին» առաջարկել պորտուգալացու տրանսֆերի համար 30 միլիոն եվրո։ Միջնորդները կստանան 20 մլն.։ Երկու տարվա պայմանագրով հարձակվողը կվաստակի 250 միլիոն եվրո։ 

Ինքը՝ Ռոնալդուն, ակնկալում է, որ առնվազն մեկ մրցաշրջան կանցկացնի եվրոպական էլիտայում, ուստի այս պահին չի ցանկանում ընդունել առաջարկը։ Նշվում է, որ 37-ամյա խաղացողը վստահ է, որ եւս մեկ առաջարկ կստանա Եվրոպայի ակումբներից մեկից։

Ռոնալդուի ապագան «Մանչեսթեր Յունայթեդում» անորոշ է այն բանից հետո, երբ նախորդ մրցաշրջանում թիմը չկարողացավ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել: Հուլիսի սկզբին հայտնի դարձավ, որ հարձակվողը «Յունայթեդի» ղեկավարությունից թույլտվություն է խնդրել լքել ակումբը, եթե լինի գոհացուցիչ առաջարկ։ Ռոնալդուն ընտանեկան պատճառներով բաց է թողել «կարմիր սատանաների» նախամրցաշրջանային հավաքի մեկնարկը և չի մեկնել Բանգկոկ, որտեղ թիմը մինչմրցաշրջանային շրջագայություն է անցկացնում։ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը երկուշաբթի օրը հայտարարել է, որ ակումբը մտադիր չէ վաճառել պորտուգալացուն։

 

954