Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 8 քաղաքացի
Իրանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 8 քաղաքացի, մահերի թիվը երկրում հասել է 141 հազար 464-ի:
Այս մասին հայտնում է IRNA-ն:
Երկրում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 5 հազար 234 նոր դեպք, որից 645-ը հոսպիտալացվել է:
Իրանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ երկրում գրանցված ընդհանուր 7 մլն 265 հազար 251 դեպքից 7 մլն 66 հազար 475-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 413 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
15 Հուլիս, 2022 03:23
1289