Ճապոնիայում կորոնավիրուսի նոր ռեկորդային թիվ է գրանցվել
Ճապոնիայում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 110 հազար 675 նոր դեպք: Այս մասին հայտնում է Japan Times-ը։ Սա ռեկորդային ցուցանիշ է երկրի համար՝ նախկին առավելագույն թիվը սահմանվել էր փետրվարի 5-ին (104 հազար 168 դեպք)։
Պարբերականի տվյալներով՝ հուլիսի 16-ին Տոկիոյում բացահայտվել է 18 հազար 919 նոր դեպք՝ գրեթե կրկնակի ավել նախորդ շաբաթ գրանցված ցուցանիշից: Ճապոնիայի մայրաքաղաքում երկու մարդ մահացել է վիրուսից։
Ճապոնիայում այս օրերին ակտիվորեն տարածվում է կորոնավիրուսի օմիկրոն շտամի BA.5 խիստ վարակիչ ենթատարբերակը:
17 Հուլիս, 2022 00:03
2087
Ճապոնիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հիրոշիմայի զոհերի ոգեկոչման տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը
06 Օգոստոս, 2026 18:23
Ճապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
28 Հուլիս, 2026 20:03
Ճապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար մարդկանց սառնարան
21 Հուլիս, 2026 15:17
Վերջին 14 օրվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 70 դեպք
13 Հոկտեմբեր, 2025 14:37
ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսի նոր շտամի ենթատեսակ
12 Հոկտեմբեր, 2025 15:47
Վերջին 14 օրում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպք
26 Հունիս, 2025 12:12