Հայտնի է քոլեջների և ուսումնարանների դիմորդների ընդունելության օրը
ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարվա ընդունելության հայտագրումը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի dimord.emis.am կայքում կբացվի հուլիսի 20-ին՝ ժամը 09։00-ից։
Համակարգում ներկայացված կլինեն Հայաստանի Հանրապետության բոլոր քոլեջներն ու ուսումնարանները։
Փաստաթղթերի ընդունման համար համակարգը բաց կլինի`
- ոլորտային մասնագիտություններով դիմորդների համար՝ մինչև օգոստոսի 3-ը ներառյալ՝ ժամը 18:00-ն,
- ոչ ոլորտային մասնագիտություններով՝ մինչև օգոստոսի 15-ը ներառյալ՝ ժամը 18։00-ն։
- Բացի ոլորտային (արվեստ, առողջապահություն և սպորտ) մասնագիտություններից, որոնց համար նախատեսված է քննություն, մնացած բոլոր մասնագիտությունների համար ընդունելության մրցույթն անցկացվում է՝ հիմք ընդունելով հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի, մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականները:
- Դիմորդների կողմից դիմում-հայտերը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում` dimord.emis.am կայքում, կարող են փոփոխվել մինչև գործերի ընդունման օրվա ավարտը:
20 Հուլիս, 2022 00:07
830
Քոլեջներում աշխատավարձները վերանայվում են. ԿԳՄՍ նախարարը` ատեստավորման հնարավորությունների մասին
05 Դեկտեմբեր, 2024 12:18
Քոլեջներում ներդրվում են նոր մասնագիտություններ
08 Հուլիս, 2021 21:15
Դուալ համակարգի պիլոտավորումը Հայաստանի քոլեջներում շարունակվում է
02 Ապրիլ, 2021 20:37
Քոլեջների և ուսումնարանների տնօրենների ընտրության կարգի փոփոխություն. հանրային քննարկում
06 Մայիս, 2021 17:19
Նոր կարգ. քոլեջներում և ուսումնարաններում մանկավարժները կընտրվեն մրցույթով
16 Հունվար, 2021 17:58