ՆԱՍԱ-ն ծրագրում է օգոստոսի 29-ին, սեպտեմբերի 2-ին կամ սեպտեմբերի 5-ին դեպի Լուսին արձակել «Արտեմիս I» հրթիռը ։ Այս մասին «Ապոլոն 11»-ի Լուսնի վրա վայրէջքի 53-րդ տարեդարձին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՆԱՍԱ-ի Հետախուզական համակարգերի զարգացման գրասենյակի փոխադմինիստրատոր Ջիմ Ֆրին։

«Արտեմիս I-ն առանց անձնակազմի թռիչքով կմեկնի Լուսին և կվերադառնա Երկիր: Այս առաքելությունը կսկսի NASA Artemis ծրագիրը, որի նպատակն է մարդկանց վայրէջքը Լուսնի վրա, այդ թվում մինչև 2025 թվականը Լուսնի վրա առաջին կնոջը և առաջին «գունավոր» մարդուն»,- ասել է Ֆրին:

Առաքելությունը կտևի մեկնարկից հետո 42 օր։ Այս պահին տիեզերագնացները պատրաստվում են թռիչքին։

Առաքելության ղեկավար Մայք Սարաֆինի խոսքով՝ հրթիռը կշարժվի մոտ 39000 կմ/ժ արագությամբ, ինչը ռեկորդային արագություն է Երկրի ցածր ուղեծրից վերադարձող տիեզերանավի համար։

Նախկինում ֆիզիկոսները հայտնաբերել էին նյութի նոր փուլ՝ երկու ժամանակային չափումներով։

792