Հովունին մոդուլային տիպի դպրոց կունենա. Կառավարությունը 5 մլն դրամ է հատկացրել
«Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» միջոցառման շրջանակներում կառուցվելու է Շիրակի մարզի «Հովունիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքը։
Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:
Մոդուլային շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար կառավարության այսօրվա որոշմամբ հատկացվել է 5 մլն դրամ գումար։
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» միջոցառման շրջանակներում մարզում իրականացվում է 3 բնակավայրի՝ Բերդաշենի, Արեգնադեմի, Կապսի դպրոցների մոդուլային շենքերի կառուցման աշխատանքը։
21 Հուլիս, 2022 19:48
790
Այգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է. ԿԳՄՍՆ-ի պարզաբանումը
25 Սեպտեմբեր, 2026 19:39
Թուրքիայում դպրոցի վրա զինված հարձակման հետևանքով աշակերտ է սպանվել
22 Սեպտեմբեր, 2026 10:48
300 դպրոց․ շինարարությունից մինչև նոր կրթական միջավայր
05 Սեպտեմբեր, 2026 20:04
Հրդեհ Շիրակի մարզի Հովունի գյուղում. այրվել է հացատուն ու ավտոտնակ
16 Հունվար, 2022 16:01