Ռազմական ոստիկանությունն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքների արդյունքները
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում հուլիսի 23-ին անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2022-ի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների արդյունքները:
Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, զեկույցներով հանդես են եկել ռազմական ոստիկանության պետի տեղակալները, շտաբի պետը, այլ պաշտոնատար անձինք:
Նշվում է, որ, ամփոփելով խորհրդակցության արդյունքները, ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել զորամասերում հանցագործությունների նախականխմանը, կանխմանը և բացահայտմանն ուղղված միջոցառումների ակտիվացման վերաբերյալ, կարևորել միասնական ուժերով կարգապահության ամրապնդմանը միտված զորամաս-ռազմական ոստիկանություն սերտ համագործակցությունը:
25 Հուլիս, 2022 23:09
1106
Տեղի է ունեցել ռազմական ակադեմիայի ՌՕՈՒԻ-ի շրջանավարտների ծառայավայրերի ընտրության և սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը
24 Սեպտեմբեր, 2026 18:10
ՊՆ ռազմական ոստիկանությունում Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29 Օգոստոս, 2026 15:55
Ռազմական կրթական ծրագրերի ընդունելության տարիքային առավելագույն շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 45 տարեկան
31 Հուլիս, 2026 15:07