Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի, Հանրապետության հրապարակի շենքերը նոր լուսավորություն կունենան

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կլուսավորվի նոր մոտեցմամբ. կտրվեն գեղարվեստական ինքնատիպ լուծումներ:
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ՄԱԿ-ի գործընկերների հետ այժմ քննարկվում են մի շարք նմուշներ, որոնք կփորձարկվեն հենց շենքի վրա:
Ծրագրով կարդիականացվի նաև Հանրապետության հրապարակի շենքերի գեղարվեստական լուսավորությունը:
26 Հուլիս, 2022 02:03
717