Գետնանցումում կնոջ պարանոցից հափշտակել է ոսկյա շղթան և դիմել փախուստի
Հուլիսի 22-ին Արմավիրի մարզի 24-ամյա բնակչուհին հաղորդում էր տվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկի գետնանցումում անհայտ անձը իր պարանոցից հափշտակել է ոսկյա շղթան և դիմել փախուստի: Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են կողոպուտը կատարողի ինքնությունը:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ հուլիսի 25-ին Փարաքար գյուղի 25-ամյա բնակիչը Երևանի Սողոմոն Տարոնցու փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
26 Հուլիս, 2022 18:14
1166
Ավստրալիայի համաշխարհային պրեմիերայից հետո «Գթության ոսկե շղթա» ֆիլմն այժմ Հայաստանում է
03 Սեպտեմբեր, 2024 21:48
Երևանում կողոպուտի փորձի ժամանակ հնչել է կրակոց. ենթադրյալ հանցագործը վնասազերծվել է
14 Հունիս, 2023 15:23
74-ամյա տղամարդու գրպանից փող հափշտակող երիտասարդին գտել ու ձերբակալել են
15 Մայիս, 2023 00:11
Կողոպուտներ մայրաքաղաքի կենտրոնում. հեղինակներն անչափահասներ էին
06 Հոկտեմբեր, 2022 14:14