Հայէկոնոմբանկը թողարկել է 51,415 սովորական բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 10,400  ՀՀ դրամ անվանական արժեքով (19,450 ՀՀ դրամ՝ շուկայական արժեք), արժեթղթերի ընդհանուր ծավալը կազմում է 534,716,000 ՀՀ դրամ անվանական արժեքով (1,000,021,750 ՀՀ դրամ՝ շուկայական արժեք):

Հայէկոնոմբանկը, լինելով բանկային համակարգի կազմավորման ակունքներում, ավելի քան 30 տարիների ձեռք բերած փորձի շնորհիվ տարեցտարի ամրապնդում է իր դիրքերը շուկայում՝ ապահովելով ֆինանսական ցուցանիշների կայուն աճ:

Բանկի բաժնետոմսերի գրավչության մասին է խոսում վերջին 5 տարիներին (30.06.2017 թ. համեմատ 30.06.2022 թ.) բաժնետոմսերի հաշվեկշռային արժեքի մոտ 80% աճը, որը զուգակցվում է շահաբաժինների ամենամյա վճարման քաղաքականությամբ՝ մեծապես կարևորելով ինչպես բաժնետերերի պահանջները, այնպես էլ Բանկի արդյունավետ զարգացումը, որը դարձյալ նպաստելու է բաժնետերերի շահերին: Վերջին 20 տարիներին բանկը իր բաժնետերերին շահաբաժին է վճարել 18 անգամ:

Բաժնետերերին հնարավորություն է ընձեռվում ո չմիայն ստանա լտարեկան շահաբաժին, այլև մասնակից դառնալ Բանկի կառավարմանը՝ մաս կազմելով իրականացվող մի շարք նախագծերին: Հայէկոնոմբանկի նկատմամբ ձևավորված վստահության մասին է վկայում բաժնետերերի աճող քանակը, որոնց թիվը մոտենում է 6,000-ին:

Բաժնետոմս կարելի է ձեռք բերել Երևան քաղաքում և մարզերում գործող բանկի թվով 54 մասնաճյուղից: Մանրամասների համար այցելեք Բանկի կայքէջ:  

973