Ստացված ահազանգերի հիման վրա «Սևան» ազգային պարկի և հանրային N1 լողափի սպասարկումն իրականացնող տնտեսվարողը վերացրել է բոլոր խնդիրները։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: 
 
Վերանորոգվել են հանդերձարանները և հանրային սանհանգույցները, վճարովի պառկելաթախտերը հեռացվել են անվճար շվաքարաների տարածքից, իրականացվում է պատշաճ աղբահանություն:

Հուլիսի 1-ից Սևանում գործում է 3 հանրային լողափ, որտեղ առկա են հետևյալ անվճար ծառայությունները՝ ավտոկայանատեղի, շվաքարաններ, հանդերձարաններ, սանհանգույցներ, ցնցուղարաններ, խաղահրապարակներ:
 
Հանրային լողափերում իրականացվում է ջրափրկարարական ծառայություն, գործում են բուժկետեր, և ապահովվում է հասարակական կարգի պահպանությունը։
 
Հանրային լողափեր քաղաքացիների մուտքն ազատ է։
 
«Սիրելի՛ քաղաքացիներ, նախարարությունը ջանք չի խնայում ձեր ջրափնյա հանգստի պատշաճ կազմակերպման համար, դուք էլ ձեր հերթին, ձեր հանգիստը կազմակերպելիս, մաքուր, խնամված և անխաթա՛ր պահեք մեր շրջակա միջավայրը, մի՛ վնասեք հանրային լողափերի գույքը»,- նշված է ՇՄՆ հաղորդագրության մեջ։

890