Օգոստոսի 9-ին, ժամը 20.20-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ծաթեր գյուղում վիճաբանություն և դանակահարություն է եղել: Ահազանգով մեկնած ոստիկանության ՊԾ Լոռու մարզի պարեկային ծառայության 2-րդ վաշտի 4-րդ դասակի ծառայողները դանակահարված տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 19.00-ի սահմաններում Ծաթեր գյուղի 5-րդ փողոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն և ծեծկռտուք է եղել, որի ընթացքում Ծաթեր գյուղի բնակիչ, 35-ամյա տղամարդը դանակահարել է 36-ամյա ալավերդցուն:

35-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

590