Ռուսաստանում հայտնաբեվել է կորոնավիրուսի նոր տեսակ

Ռուսաստանում գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր տեսակ, որը միավորում է «օմիկրոն» և «դելտա» շտամները։ Ինչպես գրում է РБК-ն, ամերիկացի գենետիկ Դմիտրի Պրուսը հայտարարել է, որ նոր շտամի՝ այսպես կոչված «ռուսական դելտակրոնի» վտանգը դեռ պետք է ուսումնասիրվի։ Գենետիկն ընդգծել է, որ վիրուսը, ամենայն հավանականությամբ, ծագել է Ռուսաստանում, քանի որ կորոնավիրուսի այս տարբերակը դեռևս չի հայտնաբերվել աշխարհի որևէ այլ երկրում։ Հենց այսպիսի անսովոր վիրուսներն են հայտնաբերվել Սանկտ Պետերբուրգից գենոմային տվյալների վերջին ներբեռնումներում։ Գիտնականը նշել է, որ «ռուսական դելտակրոնը» դեռ ամբողջությամբ ուսումնասիրված չէ, և հայտնի չէ՝ արդյոք այն կարող է առաջացնել ծանր քովիդային հետևանքներ։
11 Օգոստոս, 2022 15:21
1548
ՀՀ-ում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, կորոնավիրուսի հարուցիչներ. ինչ անել բարդություններից խուսափելու համար
25 Հոկտեմբեր, 2024 15:48
Վերջին 7 օրում արձանագրված կորոնավիրուսային հիվանդության դեպքերը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 22.5%-ով. ԱՆ
15 Հոկտեմբեր, 2024 14:54
Գրանցվել է կորոնավիրուսի նոր՝ «FLiRT» շտամից մահվան աշխարհում առաջին դեպքը
08 Օգոստոս, 2024 17:10