ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը 408 մլն դրամ կհատկացվի 44–օրյա պատերազմի հետեւանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած 816 զինծառայողների աջակցության համար։ Որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա՝ օգոստոսի 11–ի նիստում՝ չզեկուցվող հարցերի փաթեթով։

Ներկայացվող նախագծով կարգավորվում են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողների սոցիալական աջակցություն տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 1.2-րդ կետից, այն է՝ Արցախի հետպատերազմյան վերականգնումը, տնտեսական կյանքի աշխուժացումը, տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծումը, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը լինելու են Կառավարության ուշադրության կենտրոնում:

424