Վարչապետի որոշմամբ ստեղծվել է բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի ընտրական հանձնաժողովը Երևանում անցկացնելուն աջակցող միջգերատեսչական հանձնաժողովը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 11-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով`
1. Ստեղծել բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի ընտրական հանձնաժողովը Երևանում անցկացնելուն աջակցող միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն hավելվածի»։
Կազմում՝
- ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ),
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ,
- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ),
- ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ,
- ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետ,
- ՀՀ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ,
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ավիացիոն անվտանգության վարչության պետի տեղակալ,
- ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ,
- ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական,
- «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ),
- «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ-ի գլխավոր քարտուղար (համաձայնությամբ),
- «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» ՀԿ-ի բաժնի պետ (համաձայնությամբ)։
12 Օգոստոս, 2022 16:05
1083
Էներգետիկ ոլորտում խնդիր չունենք, սակայն ներդրումային ծրագրերի դեպքում կարող ենք դեֆիցիտ ունենալ
20 Օգոստոս, 2026 13:04
ՀՀ ն թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ Հանրապետություն Փաշինյան
20 Օգոստոս, 2026 13:01
Կարդացի և ավարտեցի Մարգըրիտ Յուրսընարի «Արևելյան պատմություններ»-ը. իսկ դուք ի՞նչ եք կարդում
19 Օգոստոս, 2026 09:59
Աշխատում ենք ամեն տարի մեր երկրում սպորտային նշանակալի միջոցառումներ հյուրընկալելու ուղղությամբ. Վարչապետն ընդունել է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահին
30 Մայիս, 2022 21:49
Արթուր Նազարյանը՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ
29 Հուլիս, 2026 21:47
Ծանրամարտի ֆեդերացիայի մարզչական շտաբի նիստին որոշվել է վերանայել և թարմացնել ՀՀ ծանրամարտի ռեկորդների հաշվառման կարգը
28 Հունիս, 2026 17:17
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է հավաքականի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի հրաժարականի մասին
03 Ապրիլ, 2026 19:36