Հետախուզվում էր խարդախությունների մեղադրանքով
Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 12-ին Սանկտ Պետեբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և «Զվարթնոց» օդանավակայանից Սևանի բաժին է ներկայացվել 34-ամյա Ռոբերտ Ս.-ն, որը 2017 թ. դեկտեմբերի 24-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13 Օգոստոս, 2022 21:30
967
Ներդրումային խարդախություններ. խոստումները հաճախ կեղծ են. եղե՛ք զգոն
25 Հունվար, 2025 10:54
Գողություն և խարդախություններ կատարած 37-ամյա կինը հայտնաբերվել և ձերբակալվել է
28 Հուլիս, 2023 21:18
Խարդախությունների շարքը կասեցվեց, իսկ արդեն տուժածները կարող են դիմել ոստիկանություն (տեսանյութ)
17 Մարտ, 2021 18:47