Սուրմալուից առայժմ Երևանի հիվանդանոցներ է տեղափոխվել 11 տուժած. Շտապօգնություն
Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ժամը 14։25-ի դրությամբ «Շտապօգնություն» ծառայության մեքենաներով մայրաքաղաքի հիվանդանոցներ են տեղափոխվել 11 տուժածներ։ Այս մասին Արմենպրեսին հայտնեց «Շտապօգնություն ծառայություն» ընկերության տնօրեն Թագուհի Ստեփանյանը։
Տվյալներն անընդհատ փոխվում են։ Հնարավոր է, որ բացի Շտապօգնության մեքենաներից, քաղաքացիները ևս տուժածներին հիվանդանոցներ տեղափոխած լինեն։
«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։ ԱԻՆ-ի մասնագետներն ու փրկարարները տեղում են և փորձում են փլատակների տակից դուրս բերել վիրավորներին։ Զոհերի մասին հստակ տեղեկատվություն դեռ չկա։
14 Օգոստոս, 2022 18:58
981
Իտալիայում պայթյուն է տեղի ունեցել զենքի գործարանում. Reuters
14 Օգոստոս, 2026 12:44
Սարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյnւնի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվшծքներով տեղափոխվել է հիվանդանոց
07 Օգոստոս, 2026 21:26
Պայթյուն բենզալցակայանում. ըստ նախնական տվյալների՝ կա երկու տուժած
06 Օգոստոս, 2026 12:58