Իրենց հարազատներին փնտրող քաղաքացիները փրկարար ծառայության հետ կարող են կապվել 911 հեռախոսահամարով․ Տարոն Չախոյան

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մասին տեղեկատվություն ստանալու համար հետևեք միայն պաշտոնական հաղորդագրություններին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։
Զերծ մնացեք այլընտրանքային որևէ աղբյուրներից և անհարկի շահարկումներից։
Պայթյունի հետևանքով մոտ 30 տուժած բուժօգնություն է ստանում տարբեր ԲԿ-ներում, որոնցից մի քանիսն արդեն ստացել են առաջին բուժօգնություն դուրս են գրվել։
Այս պահին շարունակվում են փրկարարական-որոնողական աշխատանքները։
Իրենց հարազատներին փնտրող մեր քաղաքացիները փրկարար ծառայության հետ կարող են կապվել 911 հեռախոսահամարով։
14 Օգոստոս, 2022 20:36
670
«Սուրմալու»-ի մոտ մետրոյի կայարանի համար մրցույթ կհայտարարվի
24 Փետրվար, 2025 11:04
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի գործով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
24 Դեկտեմբեր, 2024 11:01
Պետական բյուջեով չենք ուզում, ուզում ենք մեր ֆինանսավորմամբ. Ավինյանը՝ նոր կայարանի կառուցման մասին (տեսանյութ)
03 Հունիս, 2024 14:58