Երևանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում միկրոավտոբուս է այրվել
![](https://araratnews.am/admin/images/1660753488.jpg)
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն oգոստոսի 17-ին, ժամը 18։43-ին տեղեկություն է ստացել, որ Երևանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 18։53-ին, մարվել՝ 18։57-ին։ Այրվել են «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը։
17 Օգոստոս, 2022 20:24
3160