Արշալույս բնակավայրում շչակ է գործարկվելու

Օգոստոսի 19-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով վարժանք:
Գործարկվելու է բնակավայրի շչակը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից խնդրում են չանհանգստանալ:
18 Օգոստոս, 2022 22:12
585